Իտալիայի կառավարությունը որոշել է ժամանակավորապես փակել իր գլխավոր հյուպատոսությունը Լիբիայի երկրորդ քաղաք Բենգազիում «անվտանգության նկատառումներով», ասվում է Իտալիայի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ: Մոտակա ժամերին հյուպատոսության աշխատակիցները կվերադառնան հայրենիք, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»::
Անցած շաբաթ իտալական հյուպատոսության զրահամեքենան գնդակոծվեց, ոչ ոք չէր տուժել:
Իտալիայի ԱԳ նախարար Տերցին խստորեն դատապարտեց Բենգազիում կատարվածը:





