Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն հուսով է, որ Իրանի իշխանությունները թույլ կտան փորձագետներին այցելել Փարչինի ռազմական պոլիգոն: Այդ մասին հայտարարել է Թեհրան մեկնելուց առաջ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության ղեկավարը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Գործակալությունը հուսով է նաև, որ կհաջողվի ավարտել աշխատանքը վիճահարույց հարցերի հանդեպ տարբերակված մոտեցման վերաբերյալ համաձայնության վրա:





