Իսպանիան առաջարկել է տրանսպորտային ինքնաթիռ ուղարկել Մալի 30 զինծառայողներով, որոնք կաջակցեն ֆրանսիական զորքերին այդ երկրում, հայտնում է իսպանական El Pais-ը:
Իրավիճակը Մալիում սրվեց վերջին շաբաթներին՝ գրոհայինները սկսեցին հարձակվել կենտրոնական զորքերի դիրքերի վրա: Մալիի կառավարական զորքերին օգնության եկան ֆրանսիացի զինվորականները:
Ֆրանսիական գործողությունն այդ երկրում կտևի առնվազն ևս մեկ շաբաթ: Առաջիկա օրերին Մալի կժամանեն Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության զորակազմի զինծառայողները: ՄԱԿ ԱԽ-ն արտոնել է նրանց մուտքը Մալի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





