AM
15 Հունվար 2013 - 14:28 AMT

Բելգիայի իշխանությունները Մալի են ուղարկել տրանսպորտային «Հերկուլես» C-130 օդանավն ու բժշկական ուղղաթիռ

Բելգիայի ՌՕՈւ-ի «Հերկուլես» C-130 ռազմական-տրանսպորտային օդանավն ու շտապ օգնության Agusta A-109 ուղղաթիռը երեքշաբթի օրն ուղևորվել են Մալի: Այս մասին հաղորդել են տեղի ԶԼՄ-ները:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Բելգիայի ԱԳ նախարարը, երկիրը մտադիր չէ Մալի ուղարկել զինվորականներ՝ ռազմական օպերացիաների մասնակցելու, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Մալիում իրավիճակը սրվել է վերջին շաբաթներին. գրոհայինները սկսել են հարձակվել երկրի կենտրոնական հատվածում տեղակայված կառավարական ուժերի դիրքերի վրա: