Սաուդյան Արաբիայում եգիպտացի իրավապաշտպան ու իրավաբան Ահմադ էլ Գիզավին, որի ձերբակալությունից հետո Էռ Ռիադի ու Կահիրեի միջև սկանդալ բռնկվեց, դատապարտվել է 5 տարվա ազատազրկման և մտրակի 300 հարվածի, հայտնում են ինտերնետ լրատվամիջոցները:
Եգիպտացի ակտիվիստը ձերբակալվել է թագավոր Աբդալլային վիրավորելու համար՝ նա բողոք էր ներկայացրել Սաուդյան Արաբիայի դեմ Եգիպտոսի քաղաքացիներին սաուդյան բանտերում պահելու փաստով:
Իր հերթին Էռ Ռիադը հայտարարել է, որ էլ Գազավին ձերբակալվել է թմրանյութեր տեղափոխելու փորձի համար, հայտնում է «Ռոսբալտը»:





