AM
15 Հունվար 2013 - 14:41 AMT

Պաղեստինցի դեռահասը սպանվել է իսրայելցի սահմանապահների կողմից

Երիտասարդ պաղեստինցին սպանվել է իսրայելցի սահմանապահների կողմից՝ Գազայի հատվածի մերձակայքում գտնվող դաշտերում զբոսանքի ժամանակ: 16-ամյա Սամիր Ավադը մի քանի փամփուշտ է ստացել փորին և ոտքերին: Նա մահացել է ստացված վերքերից, փոխանցում է Russia Today-ը:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Ավադը սպանվել է Իսրայելի սահմանն անցնելու փորձի ժամանակ՝ Բուդուրուս գյուղից ոչ հեռու:

Իսրայելական բանակի ղեկավարությունը միջադեպի հետաքննություն է սկսել: