AM
15 Հունվար 2013 - 14:13 AMT

«Ակոս». Թուրքական Taraf-ի գլխավոր խմբագիր է նշանակվել հայամետ Օրալ Չալըշլարը

Թուրքական Taraf պարբերականի սեփականատեր Բաշար Արսլանը թերթի գլխավոր խմբագիր է նշանակել Radikal թերթի սյունակագիր Օրալ Չալըշլարին: Այս մասին գրում է հայկական «Ակոս»-ը: Այդ պաշտոնից մեկ ամիս առաջ հրաժարվել էր Ահմեդ Ալթանը: Մինչ այս նշանակումը Taraf-ի ժամանակավոր գլխավոր խմբագիրն էր հայազգի Մարգար Եսայանը, ով պարբերականի համակարգողն է։

Օրալ Չալըշլարն այն թուրք մտավորականներից է, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Նա 2012-ի ապրիլի 24-ին մասնակցել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառմանը։