Աֆղան ոստիկանները երեքշաբթի առավոտյան Աֆղանստանի Ֆարահ նահանգում կրակ են բացել իտալացի զինվորականների վրա, հաղորդել է Պաժվակ տեղեկատվական գործակալությունը:
Ինչպես հաղորդում է Ֆարահի նահանգապետը, միջադեպը տեղի է ունեցել Գանջաբադ բնակավայրում՝ առավոտյան 03:30 սահմաններում: Թալիբների մամուլի քարտուղար Քարի Յուսուֆ Ահմադիի տվյալներով, հարձակման արդյունքում սպանվել է 3, վիրավորվել 4 իտալացի զինծառայող: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ISAF-ի մամուլի ծառայությունը հերքում է աֆղանական անվտանգությանուժերի աշխատակիցների՝ արտերկյա կոնտինգենտի վրա հարձակման փաստը:





