AM
15 Հունվար 2013 - 14:33 AMT

Վարչապետը ցավակցել է Վլադիմիր Աբաջյանի ընտանիքի անդամներին

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ ցավակցական խոսք է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Խոր վշտով տեղեկացա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին: Կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի և ազգային ասմունքի մեծերից մեկը, ում կերտած կինոյի, հեռուստատեսային ու ռադիոբեմադրությունների դերերը մշտապես կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ: Այս ծանր պահին ցավակցում և հոգու տոկունություն եմ մաղթում մեծն վարպետի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և հազարավոր երկրպագուներին», – նշել է վարչապետը:

Ստեղծվել է կառավարական հանձնաժողով` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: