AM
15 Հունվար 2013 - 15:44 AMT

Եգիպտոսի ԿԲ. Երկրի արտաքին և ներքին պարտքը հասել է 240 մլրդ դոլարի

Եգիպտոսի արտաքին և ներքին պարտքը հասել է աննախադեպ թվերի և երկրի պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1,5 տրիլիոն եգիպտական ֆունտը: Այս տվյալներն այսօր հրապարակել է Եգիպտոսին Կենտրոնական բանկը:

Երկրի ներքին պարտքը սեպտեմբերի վերջին կազմել է 1,3 տրիլիոն եգիպտական ֆունտ, իսկ արտաքին պարտքը նույն ժամանակահատվածում կազմել է 34,7 մլրդ դոլար: Այսմասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: