AM
15 Հունվար 2013 - 15:50 AMT

2013թ. նախատեսվում է վերականգնել շուրջ 50 կմ ոռոգ¬ման ջրանցքներ

Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին ներկայացվել են 2013թ. ծրագրերն ու անելիքները: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս տարի ևս կշարունակվեն համակարգի ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման, ոռոգման համակարգերի շահագործման հուսալիությանն ուղղված միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի ապահովման ուղղությամբ աշխատանքները: Ոռոգման համակարգերի վերական¬գնմա¬ն ծրագրով 2013թ. նախատեսվում է շուրջ 50 կմ ոռոգ¬ման ջրանցքների վերականգնում։ Կնախապատրաստվեն ջրամբարաշինության և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը։ KfW բանկի ֆինանսավորմամբ կիրականացվեն ջրամատակարար կազմակերպությունների սպասարկման դաշտից դուրս գտնվող գյուղական բնակավայրերում ջրամատակարարման կառավարման բարելավմանը, ինչպես նաև ներդրումային և կառուցվածքային բարեփոխումներին ուղղված ուսումնասիրություններ։ Կշարունակվեն նաև խմելու ջրի կայուն և հուսալի ջրամատակարարման, ջրի կորուստների կրճատման, ջրամատակարարման տեւողության աստիճանական ավելացման, խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգման ու կառուցման աշխատանքները:

Փոխվարչապետը կարևորել է համակարգի ընկերությունների արդյունավետ աշխատանքը` նկատելով, որ դրանից է մեծապես կախված համակարգի անխափան գործունեությունը: Նշելով, որ 2012թ-ը ոռոգման ոլոտի համար բավականին բարդ տարի էր` պայմանավորված սակավաջրությամբ, փոխվարչապետը նկատել է, որ, այնուամենայիվ, հաջողվեց ջրաքանակի անհրաժեշտ պահանջարկը բավարարել: Ըստ նրա` գալիք տարիներին կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու ջրամբարաշինության և ջրակուտակման նոր հնարավորությունների ստեղծման խնդիրները:

Ա. Գևորգյանը կարևորել է նաև ոլորտում միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետ կատարումը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոռոգման համակարգի ընկերությունների հետ ավանդական հանդիպում-քննարկումը փետրվարի սկզբին կազմակերպելու վերաբերյալ: