AM
16 Հունվար 2013 - 06:38 AMT

Նյու Յորք նահանգը սահմանափակել է զենքի վաճառքը

ԱՄՆ Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հունվարի 15-ին կոշտ օրենք է ստորագրել զենքի վաճառքի մասին: Նորմատիվ ակտը ստացել է տեղի սենատի երկու պալատների աջակցությունը և ընդունվել սեղմ ժամկետներում:

Այժմ զենք վաճառող ընկերությունները կպարտավորվեն իշխանություններին տեղյակ պահել յուրաքանչյուր գործարքի մասին: Զենք կրելու լիցենզիայի կանոնները խստանում են. իշխանություններն իրավունք ունեն դադարեցնել թույլտվությունը մարդկանց համար, ովքեր վտանգավոր են շրջապատի համար, հաղորդում է ՌԲԿ-ն:

Այդ օրենքի ընդունման հետ միասին անհայտ անձը կրակ է բացել Սենտ Լուիսի քոլեջի վրա, որի արդյունքում ծանր վիրավորվել է ուսումնական հաստատության ադմինիստրատորը: