AM
16 Հունվար 2013 - 05:43 AMT

«Ժամանակ». Քաղաքապետը կառավարությունից լրացուցիչ 200 մլն է խնդրում

«Ժամանակ»-ը գրում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմել է կառավարություն՝ խնդրելով գումար հատկացնել քաղաքապետարանին։

«Երևան քաղաքում գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերը և թաղամասերը գազաֆիկացված են՝ բացառությամբ Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն», 16-րդ թաղամասի թվով 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի»,- հիմնավորման մեջ գրել է Տարոն Մարգարյանը՝ կառավարության պահուստային ֆոնդից 200 միլիոն դրամ խնդրելով:

«Ի դեպ, վարչապետ Տիգրան Սարգսյանը տևական ժամանակ խոստացել է լուծել 16-րդ թաղամասի գազաֆիկացման հարցը, սակայն աջափնյակցիները, փաստորեն, այս ձմեռ էլ մնացին առանց գազի»,- գրում է թերթը: