AM
16 Հունվար 2013 - 11:45 AMT

Ալժիրում իսլամիստներն առևանգել են Ճապոնիայի 5 քաղաքացիների և մեկ ֆրանսիացու

Գրոհային իսլամիստներն Ալժիրում առևանգել են Ճապոնիայի 5 քաղաքացիների և մեկ ֆրանսիացու, հայտնել է «Ռոյթեր» գործակալությունը՝ դիվանագիտական աղբյուրների վրա հղումով:

Օտարերկրացիներին առևանգել են Ին Ամենաս քաղաքի մոտ գտնվող նավթահանքից, որը գտնվում է Լիբիայի սահմանի հարևանությամբ: Ալժիրի իշխանությունները դեռևս չեն հաստատում փաստը:

Հարավում Ալժիրը սահմանակից է Մալիի հետ, որտեղ իսլամիստները կռվում են Մալիի բանակի ու ֆրանսիական զինվորականների դեմ: Ալժիրը փակել է պետական սահմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: