AM
16 Հունվար 2013 - 11:50 AMT

24 մարդ է զոհվել և տասնյակները վիրավորվել Իրաքում ահաբեկչությունների շարքից

24 մարդ է զոհվել և տասնյակները վիրավորվել Իրաքում ահաբեկչությունների շարքից: Ինչպես ասվում է, առավել խոշոր ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել Քրդստանի ժողովրդավարական կուսակցության կենտրոնակայանի մոտ Քիրկուկում, որտեղ մահապարտը ավտոմեքենա է պայթեցրել:

Այդ գրոհի զոհ է դարձել 15 մարդ: Սպանվածների թվում են նաև քրդական ուժային կառույցների աշխատակիցներ, մյուսները խաղաղ բնակիչներ են, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: