AM
16 Հունվար 2013 - 11:37 AMT

Տիգրան Առաքելյանի խցակիցը հրաժարվել է հանդիպել ՄԻՊ աշխատակիցներին

ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանն այսօր դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին և խնդրել էր օգնել իր 20-ամյա խցակցին, ով նախօրեին ինքնասպանության փորձ էր կատարել: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտում են ՄԻՊ գրասենյակից քիչ առաջ Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները վերադարձել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, սակայն, անորոշ պատճառներով, ինքնասպանության փորձ կատարած Սերոբ Մխիթարյանը հրաժարվել է հանդիպել աշխատակիցներին: