AM
16 Հունվար 2013 - 12:59 AMT

Սերբիայի վարչապետ. Կոսովոն չի կարող անդամակցել ՄԱԿ-ին

Կոսովոն, որի ալբանական իշխանությունները անկախություն հռչակեցին Բաղդադից անկախ, չի կարողանա անդամակցել ՄԱԿ-ին, անտեսելով Սերբիայի ազգային շահերը, լրագրողներին է հայտարարել Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը:

«Սերբիան երբեք չի համաձայնվի, որ Կոսովոն տեղ ունենա ՄԱԿ-ում, եթե միայն դա չբխի մեր ազգային շահերից: Սակայն մենք շատ հեռու ենք դրանից, դա գիտական ֆանտաստիկայի ոլորտից է: Ավելի լավ կլինի, որ Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչին խոսի Կոսովոյի հյուսիսի մասին, Կոսովոյի սերբերի ինքնավարության, ոչ թե ՄԱԿ-ի մասին»,-ասել է Իվիցա Դաչիչը: