AM
16 Հունվար 2013 - 13:30 AMT

Իրանցի չամուսնացած կանայք ստիպված կլինեն ստանալ իրենց խնամակալի համաձայնությունը՝ սահմանը հատելու համար

Իրանական խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որի համաձայն միայնակ կանայք կկարողանան երկիրը լքել միայն պաշտոնական խնամակալի համաձայնությամբ, փոխանցում է Russia Today-ը:

Ներկայումս Իրանի բոլոր քաղաքացիները, ում 18 տարին լրացել է և ովքեր անձնագիր ունեն, կարող են ազատորեն մեկնել արտերկիր: Ներկայումս սահմանափակումները վերաբերում են միայն ամուսնացած կանանց, ովքեր կարող են ճանապարհորդության մեկնել միայն ամուսինների համաձայնությամբ: