Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում զանգվածային բողոքի ակցիաների կազմակերպիչ իսլամական «Թեհրիկ –է-մինհաջ ուլ-Կորան» շարժման առաջնորդ Թահիր Քադիրը չորեքշաբթի ցերեկը վերջնագիր է ներկայացրել Պակիստանի իշխանություններին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Պահանջում ենք, որպեսզի Պակիստանի իշխանությունները հայտարարեն վաղաժամ համընդհանուր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին»,-հայտարարել է նա: Սակայն նա չի հաղորդել, թե ինչ է մտադիր անել, եթե կառավարությունը չբավարարի իր պահանջները:





