AM
16 Հունվար 2013 - 17:24 AMT

ՌԴ գլխավոր շտաբը հետևում է Թուրքիայում «Patriot-ի» տեղակայմանը

Ռուսական Գլխավոր շտաբը հետևում է Թուրքիայում «Patriot» համակարգերի մատակարարման հետ կապված իրավիճակին, հայտարարել է ՌԴ ԶՈւ-ի Գլխավոր շտաբի հրամանատար Վալերի Գերասիմովը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Գենշտաբը «ուշադիր հետևում է այդ իրավիճակին», ընդգծել է ռուս հրամանատարը:

Նրա խոսքով, «անհանգստություն է առաջացնում այն, որ որոշ ուժեր ավելի շատ են շեշտը դնում հակամարտության զինված լուծման ուղիների վրա»: