AM
17 Հունվար 2013 - 06:23 AMT

Հանրապետության ճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։

Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։

Արագածի, Ապարանի, Դիլիջանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: