Հանրապետության տարածքում հունվարի 17-19-ին, 20-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի ցերեկը արևմտյան շրջաններում սպասվում է ձյուն: Քամին` հյուսիս-արևելյան է 2-7 մ/վրկ արագությամբ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում` մառախուղ: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-21-ին կբարձրանա 4-6, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով:
Երևանում հունվարի 17-19-ը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Այսօր գիշեր կգրանցվի 15 աստիճան ցուրտ, հետագա օրերեին -13, – 11, – 9 աստիճան: Այսօր ցերեկ կգրանվի 4 ցուրտ, դեկտեմբերի 18-ին՝ 2 աստիճան ցուրտ:





