AM
17 Հունվար 2013 - 12:28 AMT

Հորդանանը մտադիր է փակել Սիրիայի հետ սահմանը

Հորդանանի վարչապետ Աբդուլլա Էնսուրը հայտարարել է, որ իր երկիրը կարող է փակել Սիրիայի հետ սահմանը, եթե բռնությունը սրվի կամ Ասադի ռեժիմի տապալման դեպքում փախստականների նոր հոսք առաջանա, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Էնսուրը չի խոսել այն մասին, թե որքանով է հավանական Ասադի ռեժիմի տապալումը՝ նշելով միայն, որ Հորդանանը վերջին շաբաթներին շփում չի ունեցել Դամասկոսի հետ: