AM
17 Հունվար 2013 - 14:01 AMT

Թեհրանը 1 մլրդ դոլարի վարկ է տրամադրել Դամասկոսին

Իրանը Սիրիային տրամադրել է 1 մլրդ դոլար վարկ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ մասին համաձայնագիրը ստորագրվել է Սիրիայի վարչապետի՝ Թեհրան կատարած այցի արդյունքում:

Սպասվում է, որ տրամադրված միջոցների մոտավորապես կեսը կտրամադրվի Սիրիայի էներգետիկայի զարգացմանը: Մասնավորապես, Իրանը մտադիր է ֆինանսավորել էլեկտրակայանների շինարարությունը: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:

Սիրիայի էկոնոմիկան թուլացել է գործող նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների և զինված ընդդիմության հակամարտության պատճառով: