AM
17 Հունվար 2013 - 14:39 AMT

180 պատանդներ փախել են իսլամիստ գրոհայիններից Ալժիրում

180 պատանդներ փախել են իսլամիստ գրոհայիններից Ալժիրում, որոնք հունվարի 16-ին գրավել են Ին Ամենաս քաղաքում գտնվող գազի հանքավայրը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Գրոհայինների դեմ ուղղված գործողությունը դեռ շարունակվում է, հայտնում է Agence France-Presse-ը: 35 պատանդներ զոհվեցին գրոհայինների դեմ ալժիրցի զինվորականների հարձակման ժամանակ: Ըստ նախնական տվյալների, նրանք զոհվել են ռազմական ուղղաթիռի գնդակոծության արդյունքում: