AM
18 Հունվար 2013 - 05:57 AMT

Դևիդ Քեմերոնը հնարավոր է համարում Եվրամիության փլուզումը

Մեծ Բրիտանիան կարող է դուրս գալ Եվրամիության կազմից, եթե Բրյուսելը չհամաձայնվի փոխել միությունում թագավորության մասնակցության ձևաչափը: Այդ մասին ասվում էԴևիդ Քեմերոնի ելույթի մեջբերումներից, որով նա պետք է հանդես գա այսօր Ամստերդամում:

Քեմերոնը այդ ելույթը, որի վրա աշխատել է մի քանի ամիս, առանցքային է համարել Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականության համար:

Այժմ ԵՄ գլխավոր խնդիրներից է եվրագոտու տնտեսական ճգնաժամը, կարծում է բրիտանացի վարչապետը:

Վարչապետի խոսքով, եթե «եթե ստատուս քվոն պահպանվի, վտանգը մեծ է, որ եվրոպական նախագիծը կարող է տապալվել: Առկա խնդիրների անտեսումը կստիպի բրիտանացիներին շարժվել ԵՄ-ից դուրս գալու ուղղությամբ»,- նշվում է վարչապետի ելույթում: