AM
18 Հունվար 2013 - 12:02 AMT

Պակիստանի վարչապետի գործով զբաղվող քննիչը մահացել է

Քննիչը, որը զբաղվում էր Պակիստանի վարչապետ Ռաջա Փերվեզ Աշրաֆի կոռուպցիոն գործով, մահացած է հայտնաբերվել Իսլամաբադում, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Քամրան Ֆայսալի մարմինը հայտնաբերվել է հյուրանոցի համարում, որտեղ նա ապրում էր իր գործընկերների հետ:

Նրան կախված են գտել: Իշխանությունները կասկածում են, որ քննիչն ինքնասպան է եղել: