AM
18 Հունվար 2013 - 12:38 AMT

Մալիի բանակը իր վերահսկողությունն է հաստատել Կոնա քաղաքում

Մալիի բանակի հրամանատրությունը հայտարարում է, որ զորքերին հաջողվել է վերահսկողություն հաստատել Կոնա քաղաքում, որն ավելի վաղ գրավել էին ապստամբ իսլամիստները, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը:

Մինչդեռ, ֆրանսիական ավիացիան մի շառք հարվածներ է հասցրել հարավում գտնվող Դիաբալի քաղաքին:

Իսկ Կոտ դՙԻվուարում մեկնարկում են մի քանի աֆրիկյան երկրների ԱԳ նախարարների բանակցությունները Մալիում հետագա ռազմական գործողությունները համակարգելու վերաբերյալ: