AM
18 Հունվար 2013 - 16:21 AMT

Ադրբեջանը երեք օրով դադարեցրել է Ռուսաստանի գազամատակարարումը

Ադրբեջանը երեք օրով դադարեցրել է Ռուսաստանի գազամատակարարումը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղելով «Գազպրոմի» մամուլի ծառայությանը:

Գազմատակարարման դադարեցումը կապված է գազի արտահոսքը կանխելու նպատակով իրականացվող վերանորոգման աշխատանքների հետ:

«Անցած տարվա ընթացքում Ադրբեջանը բազմիցս դադարեցրել է Ռուսաստանի գազամատակարարումը՝ վթարների պատճառով»,-ընդգծում է «Գազպրոմը»: