Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին ժամը 11.00-ի դրությամբ Վայքի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում ձյուն է տեղում։
Ձնաբքի պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը։
Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում ձնախառն ուժեղ բուք է, տեսանելիությունը 2-10մ է, ճանապարհը խիստ դժվարանցանելի է։
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:





