AM
23 Հունվար 2013 - 07:59 AMT

ՌԴ Դաշնությունների խորհուրդը վավերացրել է Հայաստանի հետ կրկնակի հարկումից խուսափելու մասին արձանագրությունը

Ռուսաստանի Դաշնությունների ֆեդերացիան վավերացրել է Հայաստանի հետ եկամտի և գույքի կրկնակի հարկումից խուսափելու մասին արձանագրությունը: Կրկնակի հարկումից խուսափելու մասին արձանագրությունը ստորագրվել է 1996թ., մինչ օրս մի շարք դրույթներ որոշ շտկումներ էին պահանջում:

Հայկական կողմի հետ արձանագրություն էր նախապատրաստվել, որով ենթադրվում էին հստակեցումներ համաձայնագրի հոդվածներով, կապված, մասնավորապես, տոկոսների ու դիվիդենտների տեսքով եկամուտների հարկադրման հետ: Մասնավորապես, առևտրային վարկերից տոկոսային եկամուտների հարկադրումը այդ եկամուտների աղբյուր հանդիսացող պետությունում կիրականացվի 5 տոկոս տոկոսադրույքով: Բացառություն է արվել միայն տոկոսային եկամուտների համար, որոնք ստանում են ՌԴ և Հայաստանի ԿԲ-ները ու իշխանական մարմինները, հայտնում է ՌԲԿ-ն:

Բացի այդ, հստակեցվում է հարկադրման կարգը վարձակալությամբ աշխատելու դեպքում: Ինչպես պարզաբանել էր ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Շատալովը, դա նշանակություն ունի, մասնավորապես, 13 տոկոս տոկոսադրույք կիրառելու համար այն աշխատողների համար, որոնք Ռուսաստան են մեկնում Հայաստանից: Ըստ նրա, այսօրվա դրությամբ 13 տոկոս տոկոսադրույքը վճարվում է ՌԴ ռեզիդենտների ստացած եկամուտներից, որոնք համարվում են այն անձինք, որ ապրել են Ռուսաստանի տարածքում առնվազն 183 օր 12 ամսվա ընթացքում: «Համաձայնագիրը նախատեսում է, որ եթե Հայաստանի քաղաքացին, օրինակ, ժամանելով Ռուսաստան, երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքում, որի տևողությունը գերազանցում է 183 օրը, ապա 13 տոկոսը կարող է վճարվել հենց աշխատանքային պարտականությունները ստանձնելու առաջին իսկ օրվանից: Դա նշանակում է, որ հետո արդեն հարկ չի լինի վերահաշվարկ անել ու գումարներ վերադարձնել վճարված հարկի ավելցուկից: Կարգը շատ ավելի պարզեցվում է»,-ասել է Շատալովը: