AM
26 Հունվար 2013 - 05:32 AMT

«Հրապարակ». Ինչու՞ են ՃՈ մեքենաները հերթապահում Մասիսում

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Մասիս քաղաքում, թվում է` արտակարգ դրություն է: Արդեն մեկ շաբաթ է` քաղաքում ավելի շատ ճանապարհային ոստիկանության մեքենաներ են շրջում, քան քաղաքացիական ավտոմեքենաներ: Երեկ վարորդները մեր լրագրողին դժգոհել են, որ շրջիկ ճանապարհային ոստիկանները մայրաքաղաքից են և որսի դուրս եկածի պես կանգնեցնում են ցանկացած մեքենա: «Երևանում արագաչափերի և տեսախցիկների հայտնվելուց հետո հիմա իրենց գործը կանգնել է, ու ընկել են ռայոնի ժողովրդի ջանին»,- լրագրողին դժգոհել է մի վարորդ: