AM
26 Հունվար 2013 - 12:03 AMT

Հրդեհ՝ Երևանում. Կա տուժած

Հունվարի 25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մարգարյան փողոցի թիվ 29 շենքի 11-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ 1932 թ. ծնված Ռ. Պողոսյանը ստացել է ձեռքի և ոտքի առաջին կարգի այրվածքներ:

Տուժածը շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել է բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից: