Հանրապետության տարածքում այսօր կդիտվի ամպամած եղանակ, ամենուրեք պարբերաբար սպասվում են տեղումներ: Երեկոյան և գիշերը հնարավոր է նաև ձյուն: Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Համպետհիդրոմետից հայտնում են, որ հնարավոր են ինտենսիվ, նաև մեծ քանակությամբ տեղումներ: Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-20մ/վրկ ուժգնությամբ, բուք, մառախուղ և սաստիկ ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույցը և դժվարանցանելիություն: Հանրապետությունում ավտոճանապարհների մի շարք հատվածներում դիտվում է մերկասառույց, բուք, կան դժվարանցանելի ճանապարհներ:





