ՀՀ Ֆինանսների նախարարության շենքի դիմաց մեկնարկել է բողոքի ակցիա՝ ուղղված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի կիրառման դեմ: Մասնակիցները՝ ոլորտի տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ են, ովքեր օրենքի կիրառման արդյունքում կրճատվել են: Բողոքի ակցիան կազմակերպել է «60 000-ին դեմ» հասարակական նախաձեռնությունն է:
«Ով է 60 000-ի «նկարիչը» և «Ետ տվեք մեր աշխատատեղերը» կարգախոսներով ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում նախարարի հետ և նամակի հանձնում՝ խնդրի պարզաբանման նկատառումով:
Հունվարի 1-ից «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը մեծ աղմուկ է բարձրացրել ռիելթորների շրջանում, ովքեր հայտարարում են, որ օրենքի կիրառմամբ անշարժ գույքի ոլորտը կանգնելու է բազմաթիվ խնդիրների առջև՝ ընդհուպ մինչև աշխատեղերի կրճատում, որոշ ընկերությունների գործունեության դադարեցում և այլն:





