AM
1 Փետրվար 2013 - 10:27 AMT

Ստեփանակերտում ազատամարտիկների համար կառուցվող բնակարանները շուտով կհանձնվեն տերերին

Ստեփանակերտում բնակարաննների հերթացուցակում ընդգրկված զոհված ազատամարտիկների և առաջին կարգի հաշմանդամների ընտանիքներն առաջիկա ամիսների ընթացքում կստանան իրենց բնակարանների բանալիները: Այս մասին հայտնի է դարձել ԼՂՀ վարչապես Արա Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Արցախի մայրաքաղաքի վթարային շենքերում և հանրակացարաններում ապրող ընտանիքների բնակարանային հարցերը: Որոշվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կառաջարկեն առկա խնդիրների լուծման եղանակներ: Շուտով բոլոր վթարային շենքերն ու հանրակացարանները կհաշվառվեն, իսկ քաղաքաշինության նախարարությունը երկու ամսվա ընթացքում փորձաքննության կենթարկի դրանք և համապատասխան եզրակացություններ կներկայացնի կառավարություն: