Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սկզբունքորեն կարևոր է համարում երկրի արտաքին քաղաքական ուղղվածության մասին դրույթի ամրագրումը երկրի Սահմանադրության մեջ: «Դրանք փոփոխություններ են, որոնց համար հիմա ձայները խորհրդարանում բավարար են, ինչը պակասում է մյուս փոփոխությունների համար»,-ասել է նա:
Նա նաև գտնում է, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը նշանակալի հայտարարություններ է արել: «Դրանցից գլխավորը մեր երիկրի արտաքին քաղաքականության «հայացման» մասին է, մասնավորապես, այն, որ մենք պետք է հավասար հեռավորության վրա լինենք ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետ: Նախկինում դա չի եղել Վրաստանի արտաքին քաղաքականությունը»,-ասել է Սահակաշվիլին:
Հայկական մոդելի մեկ այլ բացասական օրինակ է Սահակաշվիլին համարում Աբխազիայով անցնող երկաթուղու հնարավոր գործարկումը: «Երևանում արդեն քննարկում են վերագործարկման տեխնիկական մանրամասները, դա կնշանակի օկուպացիայի օրինականացում»,-ասել է նա, հայտնում է «Ինտերֆաքս-Արևմուտքը»:





