AM
4 Փետրվար 2013 - 09:49 AMT

Ստոմատոլոգները բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի մոտ

Ինչպես և նախատեսված էր, փետրվարի 4-ին ստոմատոլոգները բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի մոտ, որտեղ այսօր արտահերթ նիստ է գումարվել:

Ատամնաբույժները պահանջում են վերանայել «Արտոնագրված վճարումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն հունվարի 1-ից նրանք պետք է ամսական 60-80 հազար դրամ վճարեն յուրաքանչյուր ատամնաբուժական աթոռի համար:

Նման հարկային բեռը կարող է հանգեցնել ծառայությունների թանկացմանը, աշխատատեղերի կրճատմանը, մրցունակության նվազմանը այդ ոլորտում:

Ատամնաբույժներն օրերս արդեն իրենց բողոք դիմումն էին ներկայացրել կառավարությանը, նախագահի աշխատակազմին, առողջապահության նախարարությանը, սակայն, մինչ օրս պատասխան չեն ստացել: