AM
7 Փետրվար 2013 - 08:11 AMT

Ա. Աշոտյան. Նոր ուսումնական տարում արհեստականորեն բարդացված քննական թեստեր չեն լինի

2012թ. անցկացված միասնական քննությունները լավագույնն էին վերջին տարիների քննությունների շարքում: Այս մասին փետրվարի 7-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ այս տարի իրավիճակը նույնը կլինի: Խոսքն այն մասին է, որ Հայաստանի քաղաքացիները մտահոգված են հայոց լեզվի միասնական քննությունների թեստերի բարդացման հավանականությամբ: Նախարարը հավաստիացրել է, որ շեղումներ ուսումնական ծրագրից չեն նախատեսվում: «Նոր ուսումնական տարում արհեստականորեն բարդացված քննական թեստեր չեն լինի»,-ասել է Արմեն Աշոտյանը: