AM
9 Փետրվար 2013 - 08:02 AMT

Հայաստանը շահագրգռված է ընդլայնել առևտուրն ԱՄՆ հետ

ԱՄՆ Պետքարտուղարության, ՀՀ դեսպանության և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները կարծիքներ են փոխանակել ուսումնասիրելու համար հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների ընդլայնման գործնական ուղիները ու ներդրումները կլոր սեղանի շրջանակներում, որը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբում (ANCA):

Բանավեճը բացել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ելույթ ունենալով Պետքարտուղարության անունից, Կովկասի գծով վարչության տնօրեն Ջասթին Ֆրիդմանը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը շահագրգռված է ընդլայնելու երկկողմ տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ: Ֆրիդմանը կարևորել է ԱՄՆ համագործակցությունը Հայաստանի հետ:

Քննարկման ժամանակ Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան խորհրդական Անդրանիկ Հովհաննիսյանը ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել առևտուրն ԱՄՆ-ի հետ և որ ՀՀ առաջընթացը տնտեսական բարեփոխումների ոլորտում իր արտացոլումն է գտել ՀԲ, Wall Street Journal, Heritage Foundation և Freedom House-ի գնահատականներում:

Կլոր սեղանի աշխատանքին մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի ներկայացուցիչները: