Թուրքերն արդեն միգրանտներ չեն, նրանք եվրոպական հանրության մաս են կազմում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Օմեր Չելիկը Քյոլնի Թուրք ժողովրդավարաների միության գլխավոր վեհաժողովում: «Եվրոպայի պատմությունը չի կարող գրվել առանց հաշվի առնելու Անատոլիայի պատմությունը: Օսմանյան կայսրությունը դեռ Արևելյան Եվրոպայից առաջ եվրոպական պետություն է եղել: Խոսելով ֆրանսիացիների ու գերմանացիների եվրոպականացման մասին՝ պետք չէ մոռանալ, որ թուրքերն էլ են եվրոպացիներ»,-ասել է նախարարը, հայտնում է Doğan News-ը:





