AM
11 Փետրվար 2013 - 13:18 AMT

Ադրբեջանում զորավարժություններ են սկսվել

Ադրբեջանական բանակաը լայնածավալ զորավարժություններ է սկսել ճակատային գծում: Այդ մասին «ԱՊԱ» ադրբեջանական գործակալությանը հայտնի է դարձել ռազմական աղբյուրներից: Զորավարժություններին, որոնք անցնում են Տերտերի շրջանում, հետևում է պաշտպանության նախարարությունը: Դրանք կշարունակվեն մինչև շաբաթվա ավարտը: