AM
12 Փետրվար 2013 - 14:05 AMT

Բոլոր ճանապարհները բաց են, Սելիմի լեռնանցքում մերկասառույց է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.

Փետրվարի 12-ին` ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Սպիտակում, Ախուրյանում, Աշոցքում, Մարալիկում, Արթիկում, Սեւանում, Կոտայքում, Հրազդանում,Արարատում, Վայքում, Ջերմուկում եւ Մեղրիում տեղում է ձյուն: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: