AM
14 Փետրվար 2013 - 10:39 AMT

Պարույր Հայրիկյանը կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ: Նրա առողջական վիճակը վատացել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թեկնածուն հայտնեց, որ բժիշկները հորդորել են դադարեցնել մարզային հանդիպումներն ու վերադառնալ հիվանդանոց:

Պարույր Հայրիկյանի օգնական Վրեժ Զատիկյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ թեկնածուն կհետևի բժիշկների խորհուրդներին: