AM
18 Փետրվար 2013 - 05:30 AMT

ԿԸՀ նախագահ. Թանաքանյութի հետ կապված դեռևս ոչ մի խնդիր չկա

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքի վերաբերյալ առաջին տվյալերը: ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝ ՀՀ ողջ տարածքում գործող տեղամասերից 7 ձևավորվել են քրեակատարողական հիմնարկներում, որոնցից մեկում քվերակությունը կսկսվի ժամը 10:00-ին, իսկ մյուս 6 ՔԿՀ-ներում՝ ժամը 17:00-ից՝ պայմանավորված համապատասխան հիմնարկների ռեժիմով: Մնացած բոլոր տեղամասերում քվեարկությունը սկսվել նախատեսված ժամին՝ առավոտյան 8:00-ին:

1988 տեղամասերի ընտրական հանձնաժողովներում ընդգրկված 15 904 հանձնաժողովների անդամներից առավոտյան տեղամասեր չի ներկայացել հանձնաժողովի 126 անդամ: Իսկ նախորդ ընտրությունների գլխավոր «ինտրիգի» հետ կապված Տիգրան Մուկուչյանն ասաց. «Թանաքանյութի հետ կապված դեռևս ոչ մի խնդիր չկա:»