Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հայտնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը:
«Վստահ եմ, որ երկկողմ համագործակցությունը մեր երկրների միջև առաջիկայում ևս կզարգանա բարեկամության և փոխըմբնռման ամուր հիմքի վրա»,-ասվում է ուղերձում: Վիկտոր Յանուկովիչը քաջառողջություն և հետագա հաջողություն է մաղթել Սերժ Սարգսյանին, իսկ հայ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն:





