Ադրբեջանի իշխանությունները ադրբեջանական սփյուռքի ոչ մի կազմակերպության իրավունք չեն տվել բանակցել ղարաբաղյան հարցի շուրջ, ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը՝ մեկնաբանելով արտրեկրում գործող որոշ կազմակերպությունների փորձերը բանակցել Ադրբեջանի անունից:
«Մենք չենք ճանաչում նման բանակցությունները, դրանք ոչ մի իրավաբանական ուժ չունեն: Գտնում եմ, որ այդ կազմակերպությունները գտնվում են որոշակի ազդեցության, ճնշման տակ և հորդորանքով են նման կապեր հաստատում կամ հավակնում բանակցությունների»,-ասել է Մամեդովը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:





