Մալաթիայի եկեղեցու հարևանությամբ ապօրինի ծառահատում է եղել։ Քաղաքացիները փորձել են պարզել, թե ով է թույլ տվել նման գործողություն հանրային կանաչ տարածքում, պահանջել են ցույց տալ թույլտվությանը, սակայն պարզվել է, որ աշխատողների խումբը ծառահատումն արտոնող որևէ փաստաթուղթ չունի:
«Չթողեցինք, որ շարունակեն կտրելը, ոստիկանություն կանչեցինք: Հետո տեսանք, որ մի 20 ծառ կտրել են: Մինչ ոստիկանության գալը բոլոր կտրած ծառերի հետքերը ուզում էին վերացնել, ծածկում էին հողով ու տերևներով: Ոստիկանությունը եկավ, նրանց էլ փաստաթուղթ ցույց չտվեցին, բոլորով գնացինք Մալաթիայի ոստիկանական բաժանմունք ու գործ հարուցվեց»,- «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնության անդամներին ասել է քաղաքացի Անի Խաչատրյանը, ով սեփական ջանքերով է կանխել ծառահատումը, ինչպես նաև հանցագործության մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին:





