AM
26 Փետրվար 2013 - 09:08 AMT

Հավանայում սկսվել է կուբայական սիգարների ամենամյա տոնը

Հավանայում սկսվել է կուբայական սիգարների 15-րդ ամենամյա տոնը, որին կմասնակցեն շուրջ 70 երկրների ծխախոտագործներ ու փորձագետներ, լրագրողներին է հայտնել կազմակերպիչներից մեկը, Habanos S.A կորպորացիայի փոխնախագահ Խորխե Լուիս Ֆերնանդեսը:

Համաժողովի բացումն այս տարի նվիրված է Montecristo և Partagаs ծխախոտային բրենդերին, այն տեղի կունենա XVIII դարի երկրորդ կեսին կառուցված Սան-Կարլոս դե լա Կաբանյա ամրոցում: Տոնը կտևի մինչև մարտի 2-ը: