AM
1 Մարտ 2013 - 06:30 AMT

Այսօր դասադուլավորները կլռեն և որևէ կոչ չեն անի

Այսօր դասադուլը լինելու է լուռ: Դասադուլովորները որևէ կոչ չեն անելու: Այս մասին տեղեկացնում են դասադուլի կազմակերպիչները և նշում են, որ հարգելով մարտի 1-ի զոհերի հիշատակը, այսօր որևէ կոչ չեն հնչեցի: Դասադուլի մասնակիցները կհավաքվեն ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ:

Հիշեցնենք, որ այսօր դասադուլի չորրորդ օրն է: Այս չորս օրերի ընթացքում ուսանողները եղել են ՀՀ գրեթե բոլոր բուհերում: Թեև այսօրվա դասադուլը անցնելու է լուռ, սակայն մասնակիցները ԵՊՀ են գալու պահանջով՝ աշխատանքից հեռացնել ԵՊՀ ռեկտոր օգնական Գևորգ Մելքոնյանին:

Հիշեցնենք նոև, որ Գևորգ Մելքոնյանին հեռացնելու պահանջը կապված է նախօրեին ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դասադուլավորներին հեռացնելու համար Մելքոնյանը դիմել է իր կողմկացիների օգնությանը՝ ասելով «զորքը առաջ բերեք»: